ԿարևորՀասարակություն

Թեհրանից Երևան ժամանած բոլոր ուղեւորները կգտնվեն տնային հսկողության տակ

Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Թեհրանից Երևան ժամանած բոլոր ուղեւորները կգտնվեն տնային հսկողության տակ։

«Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց:

Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»,– հայտնել է Առողջապահության նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button