ԿարևորՀասարակություն

Հայկական Ռոբին ռոբոտը Producthunt հեղինակավոր հարթակում կարող է հայտնվել առաջին հորիզոնականում

Հայկական Ռոբին ռոբոտը մասնակցում է մրցույթի և Producthunt հեղինակավոր պլատֆորմում կարող է ճանաչվել որպես օրվա պրոդուկտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ուշադրություն, խնդրում եմ տարածել։
Հայկական Ռոբին ռոբոտը մասնակցում է մրցույթի և Ձեր քվեարկության շնորհիվ Producthunt հեղինակավոր պլատֆորմում կարող է ճանաչվել որպես օրվա պրոդուկտ։
Ռոբինը օգնում է երեխաներին՝ չվախենալ հիվանդանոցներից, բժիշկներից, ժպտալ և ունենալ լավ տրամադրություն։
Այս պահին Ռոբինը երկրորդ հորիզոնականում է, ընդամենը 3 ժամ ունենք, գնացինք, UPVOTE.
https://www.producthunt.com/posts/robin-the-robot»,- գրել է նա:

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3407023795990971

Ռոբոտը ստեղծել է Expper Technologies հայկական ընկերությունը: Ռոբինը պարզապես ուշադրությունը շեղող մեխանիկական խաղալիք չէ։ Նա ինչպես կարողանում է հանգստացնում է երեխաներին, կատակում նրանց հետ։ Նրա հույզերը կախված են իրավիճակից ու իրեն ուղղված խոսքերից, իր տեսած դեմքի արտահայտությունից:

Կարդացեք նաև

Back to top button