Սփյուռքի ձայնը

90-ամյա «Ազդակ» օրաթերթի թվայնացված տարբերակը Ազգային գրադարանում․ «Սփյուռքի ձայնը»

1-ա) Լիբանանում ամերիկյան դեսպանատան կցորդն այցելել է Բուրջ Համուդ: 1-բ) Լրագրող Ղասսան Սեուդի դեմ դատական գործընթաց է սկսվել՝ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հասցեին անհիմն հայտարարություններ անելու համար: 1-գ) «Ազդակ» օրաթերթի թվայնացված տարբերակը հանձնվել է Հայաստանի Ազգային գրադարանին:
2. «Ակօս» շաբաթաթերթում հրատարակված համայնքային հրապարակումներին է ծանոթացնում Բագրատ Էստուկյանը:
3. Հայկական հումանիտար առաքելության խումբն արդեն մեկ տարի Սիրիայում ականազերծման աշխատանքներ և բուժօգնություն է իրականացնում: Հայ համայնքի հետ համագործակցության և ականապատ տարածքներում ինքնատիրապետման մասին է հարցազրույցը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանի հետ։

Back to top button