ԿարևորՀասարակություն

10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:

Երևանում քաղաքային տրանսպորտի մոտ 10 երթուղի այսօր աշխատանքի դուրս չէր եկել. վարորդները գործադուլ են արել:

Նրանք պահանջում են լուծել քաղաքում առկա խցանումների, Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր:  

Վարորդները նշել էին, որ ամբողջ օրվա ընթացքում 7 անգամ չեն հասցնում գիծ դուրս գալ: Երթուղիններ կան, որոնք երկար են և ճանապարհին մի շարք խնդիրների են հանդիպում, չեն կարողանում կատարել իրենց վրա դրված օրվա պլանը:

Կարդացեք նաև

Back to top button