ԿարևորՀասարակություն

«Տավուշ տեքստիլը»՝ Պառավաքարում. ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը

«Տավուշ տեքստիլ» ընկերության Պառավաքարի մասնաճյուղի շինարարական աշխատանքները շարունակվում են: Մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով Պառավաքար գյուղում է եղել, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Ընկերության Պառավաքարի մասնաճյուղը կսկսի գործել օգոստոս-սեպտեմբեր ամիսներից։

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը Տավուշի սահմանամերձ համայնքներում զբաղվում է շինարարական ձեռնոցների արտադրությամբ, վերջինս ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը։
2019թ. հուլիսի 30-ից Պառավաքար գյուղում մեկնարկել էին նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն է տալու ստեղծել նոր աշխատատեղեր՝ տեղի բնակչության համար։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=636771943740675&id=215895845828289

Կարդացեք նաև

Back to top button