ԿարևորՀասարակություն

6000+ ծրագիրը մոտենում է մեկնարկին

6000+ ծրագիրը մոտենում է մեկնարկին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրaռում է արել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Տեխնոլոգիական ոլորտում 3000 մասնագետներ կրթություն կստանան մարզերում, ևս 3000՝ Երևանում»,- նշել է նա։

Ոլորտի առաջնահերթությունների ցանկում նախարարությունը կարևորում է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե՛ մասնագիտական բուհերի ուսանողների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նորագույն տեխնոլոգիական գիտելիքներ ստանալ։ Մասնավորապես, շուրջ 6000 մարդ Երևանում և մարզերում այս տարվանից անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։ 

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3363498010343550

Կարդացեք նաև

Back to top button