Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ «ԳԱՄՄԱ» սպեկտրաչափը զարմացրեց եվրոպացի գիտնականներին

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը առանձնահատկություն ունի՝ այստեղ միշտ և բոլոր ժամանակներում կարևորել ու կարևորում են նոր սարքավորումների ձեռքբերումը։ Դրանք հիմնականում ձեռք են բերում դրամաշնորհների օգնությամբ։ Այստեղ առաջնորդվում են․ «Եթե բնական գիտություններում չունես նորմալ սարքավորում, կարող ես իրականացնել միայն լոկալ մակարդակի հետազոտություն, որը դա բացի քեզանից ու մի քանի հոգուց, որևէ մեկին պետք չէ» սկզբունքով։ Այս ինստիտուտի «ԳԱՄՄԱ» սպեկտրաչափը զարմացրել է եվրոպացի գիտնականներին։ Նրանք այդ մասին տեղեկացել են «Հզոր Հայաստան, հզոր գիտություն» ֆլեշմոբից, երբ ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար Օլգա Բիլաևան մասնակցել է ֆլեշմոբին։ Բիլաևան կարծում է, որ անկախությունից հետո Հայաստանում գիտությունը նպատակաուղղված վերացվում է։ Իրենք , սակայն, հետազոտություններ կատարում են, տպագրում միջազգային գիտական ամսագրերում։ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաէներգիայի ու կերերի որակի բաժնում զբաղվում են Հայաստանում ստացվող անասնակերի որակի ուսումնասիրմամբ։ Այստեղ նաև ուսումնասիրում են այն էկոհամակարգերը, որտեղ դրանք աճում են։ Երկարամյա գիտնական Բագրատ Մեժունցը աշխատանքային օրերի մեծ մասը Հայաստանի գյուղերում է անցկացնում։ անգիր գիտի մեր երկրի խոտհարքներն ու արոտները։ Գիտի նաև, թե ինչպես պետք է խոշոր եղջերավորների կաթնատվությունն ու մթերատվությունը ավելացնել։

Back to top button