Էկոսֆերա

«Էկոսֆերա»․ Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի շուրջ 800․000 եվրո դրամաշնորհ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։ Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հիմնադրամը 2020 թվականին Հայաստանին կտրամադրի շուրջ 800․000 եվրո դրամաշնորհ։ Գումարը հիմնականում կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։
Չինաստանի ածխահանքում պայթյունի հետևանքով մահացել է 14 մարդ։

Back to top button