Սփյուռքի ձայնը

«Սփյուռքի ձայնը»․Պոլսի նորանշանակ պատրիարքը քննադատել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

  • Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը հանդիպել է կրոնական փոքրամասնությունների նորանշանակ պետի հետ՝ համայնքային մի շարք ծրագրերի իրականացման չարտոնման առիթով: Պոլսի նորանշանակ պատրիարքը քննադատել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:
  • Արաբական Ծոցի երկրների Աստվածաշնչային ըկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրայր Ճեպեճյանն այցելել է Անգլիա՝ հայկական հետք գտնելու: Իր գրքի շնորհանդեսի ու հանդիպումների մասին է Ռադիոայգի պատասխանատու Շաքե Մանգասարյանի և Հրայր Ճեպեճյանի զրույցը:
  • ՌԴ Տյումենի մարզում հայերի հոսքը սկսել է տասնամյակներ առաջ: Այնտեղ գործում է մեկ հայկական դպրոց, շուտով կկառուցվի նաև հայկական եկեղեցի: Դպրոցի, աշակերտների ու հայ մեծերին նվիրված միջոցառումների մասին է հեռախոսազրույցը Տյումենի «Կարոտ» գրական-մշակութային ակումբի անդամ Ամալյա Էլբակյանի հետ:
Back to top button