ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Մարտի 1»-ի գործի հետ է կապում Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը: «Վկաների թիվը եւս մեկով պակասեց»,- «Ռադիոլուր»-ի հյուրասրահում նշել է Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործը դատարանում ձգձգելու մարտավարության իրական պատճառների մասին:
ՀԱԿ փոխնախագահը նաեւ անդրադարձել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանդեպ հայտարարված հետախուզման մասին: Նրան անվանել է առանցքային վկա՝ նշելով. «եթե մեղավոր չէ եւ ցանկանում է արդարանալ, ապա կվերադառնա Հայաստան»: