ԿարևորՀասարակություն

Խոշորացված համայնքներն ակտիվորեն մասնակցում են կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերին

Հայաստանի խոշորացված համայնքները ակտիվ թափով մասնակցում են կառավարության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:

Ինչպես ՀՀ ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջն է տեղեկացնում, Լոռու մարզի Ախթալա համայնքը անմասն չի մնում բարելավման աշխատանքներից․ ուշադրության կենտրոնում վթարային վիճակում գտնվող մշակույթի տներն են։

Կառավարության աջակցությամբ և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում․

Վերանորոգվել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի շենքը, որի աշխատանքներն ավարտին հասցնելու համար հատկացվել է 92 մլն դրամ։

Վերանորոգվել է Լոռի բերդ համայնքում միանգամից 2 մշակույթի տուն, որոնք վթարային էին դարձել երկրաշարժի արդյունքում։

Կառուցվել է Ագարակի մշակույթի տան տանիքը։

Ախթալայում սոցիալական կյանքի ակտիվացմանը և հասարակության ժամանցի կազմակերպմանը միտված՝ մշակույթի տների վերակառուցման ծրագրի ընդհանուր արժողությունը կազմել է 277 մլն դրամ, որից՝ 160 մլն դրամը հատկացնում է կառավարությունը,
117 մլն դրամը փոխանցվում է համայնքի բյուժեից

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/videos/436047520326399/

Կարդացեք նաև

Back to top button