ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ծնելիության խթանմանը կմիանա նաև քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանի 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի շրջանակներում   սոցիալական ապահովության  վարչությունը  նախատեսել է միջոցառումներ, որոնք չեն իրականացվել նախորդ տարիներին՝ «Ռադիոլուրի» հյուրասրահում ասել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ Նա մատնանշել է  ծնելիության խթանմանն ուղղված  ծրագրերը։  

«Քաղաքապետարանն  աջակցելու  է կարիքավոր այն ընտանիքներին, որտեղ կծնվեն նորածիններ», – ասել է Ռուզաննա Զաքարյանը ։

Քաղաքապետարանի հնաբնակ պաշտոնյան քաղաքային նոր իշխանությունների  հետ իր համագործակցությունը դրական է գնահատում և  կարևորում է քաղաքային իշխանությունների սոցիալական մտածողությունը։

«Ես շնորհակալ եմ, որ ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլ նաև դրանց լուծման համար աջակցության հնարավորություն կա», – ասել է Ռուզաննա Զաքարյանը։

Կարդացեք նաև

Back to top button