ԿարևորՀասարակություն

Բարեկարգման աշխատանքներ՝ Երևանի Գ․ Նժդեհի հրապարակում

Բարեկարգման աշխատանքներից հետո Գ․ Նժդեհի հրապարակի մի հատվածում տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ՝ քաղաքային միջավայրի բարելավման և քաղաքացիների հարմարավետության ապահովման նպատակով՝ տեղեկացնում է Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=560377724531783&id=368553933714164

Նույն հրապարակի բարեկարգման աշխատանքների մասին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեւանի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը՝ Երրորդ մասի՝ Գարեգին Նժդեհի հրապարակը, ցավոք տարիներ շարունակ խիստ անբարեկարգ ու անխնամ վիճակում է:

Հիմա էլ դեռ ահագին բան կա անելու՝ շենգավիթցիների ուզած տեսքին բերելու համար, բայց առաջին քայլերը շատ հուսադրող են: Վերջերս հրապարակի մայթերը բարեկարգվել են, տեղադրվել են նստարաններ: Առաջիկայում կան հրապարակի կենտրոնական ու ստորգետնյա մասերը հիմնանորոգելու ծրագրեր, բայց, ինչպես ասում է դասականը՝ այդ մասին հաջորդ դասին»:

Կարդացեք նաև

Back to top button