
Կառավարությունը բյուջեի նախագիծ է ներկայացրել ԱԺ՝ 2 տարում գրեթե 30մլրդ աճ տալով պետական առողջապահական ծախսերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«2 տարի առաջ 2018թ. բյուջեի նախագիծը նայելուց հետո առաջ եկած մտքերս ու հույզերս են, երբ փաստացի ՀՀ այն ժամանակվա կառավարությունը իջեցնում էր առողջապահության բյուջեն՝ չկարևորելով ոլորտը։
Հիմա մեր կառավարությունն է բյուջեի նախագիծ ներկայացրել ԱԺ՝ 2 տարում գրեթե 30մլրդ աճ տալով պետական առողջապահական ծախսերին»,-գրել է նախարարը՝ ներկայացնելով երկու տարի առաջ՝ 2017-ի նոյեմբերի 11-ին արած իր գրառումը, որին կցված են կոնկրետ թվերով աղյուսակ և գծապատկերներ:




