ԿարևորՀասարակություն

ՀՅԴ-ն տապալել է այս ոլորտը. կրթության նախարարը՝ ի պատասխան ՀՅԴ երիտասարդների ակցիայի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին այսօր պահանջում ՀՅԴ Հայաստանի  երիտասարդական միության անդամները։

Նրանց խոսքով` ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը այլասերության քարոզ է, որը, ասում են, լցրել է իրենց համբերության բաժակը։ ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ։

Բողոքի ակցիային արձագանքել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ չկան հստակ ձևակերպված պահանջեր, հետևաբար, ըստ նախարարի, սա պարզապես քաղաքական ակցիա է, որը պատիվ չի բերում դաշնակցությանը։

«Ինչու Դաշնակցությունը սկսեց աղմկել կրթության ոլորտի բարեփոխումների դեպքում, որովհետև նախկինում տապալել են այս ոլորտի կառավարումը։ Ես, ճիշտն ասած, պատրաստվում եմ այն արկղերը, որոնք երեկ բերել էին, այդ արկղերը լցնեմ տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկեմ իրենց»,- ասաց նախարարը։

Նախարարը հստակեցնում է, սա այդ դեպքը չէ, որ հրաժարական տա։ Ֆիլմն ամբողջությամբ  չի դիտել, սակայն վստահ է, որ այլասերվածության  քարոզչություն այնտեղ չկա:

Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարության մոտ երիտասարդները պատրաստվում են մինչեւ իրենց պահանջի կատարումը շարունակել բողոքը նստացույցով։  

Կարդացեք նաև

Back to top button