ԿարևորՀասարակություն

Նվեր տված ձիու ատամները հաշվե՞լ. քննարկում ԱԺ-ում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում Հարկային օրենսգրքում:

Մասնավորապես առաջարկվում է ներմուծվող ռազմական նշանակության ապրանքները ազատել ԱԱՀ-ից: Ըստ հեղինակների՝ նման նախաձեռնության դրդապատճառը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ ԶՈԻ-ին ցուցաբերված օգնությունը հարկվել է ԱԱՀ-ով:

Փաստաթուղթը ներկայացրել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են հանդես եկել նման նախաձեռնությամբ, միտքը ձեւակերպել է այսպես՝ «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում»:

Քննարկման ընթացքում, սակայն,  ի հայտ են եկել նման կարգավորման հնարավոր ռիսկերը:

Կառավարության եզրակացությունը դրական չի եղել։ Հանձնաժողովի նիստում եւս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ գործող օրենսդրությունը կարգավորում է բարձրացված խնդիրները։ Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է բացասական եզրակացություն։

Հատված՝ Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button