ԿարևորՀասարակություն

Բաքվում քաղաքացին ձերբակալվել է հայկական երգ լսելու համար

Oպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանությունը հաստատել է քաղաքացու ինքնությունը, որն իր ավտոմեքենայում հայկական երգ է լսել. նա ձերբակալվել է:

Այս մասին APA-ին հայտնել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Էլշադ Հաջիևը: Ըստ նրա, փաստի առթիվ իրականացվում է հետաքննություն, ուսումնասիրվում են մանրամասները:

Տեսանյութը, որում մեքենայում հնչում է հայկական երաժշտությունը, տարածվել է սոցիալական ցանցերում:

Կարդացեք նաև

Back to top button