ԿարևորՀասարակություն

Կենդանաբանական այգու հարակից տարածքներում թափառող շները վնասազերծվում են

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել այն մասին, թե ինչպես են վնասազերծվում Կենդանաբանական այգու հարակից տարածքներում թափառող շները: «Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։

Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար՝ իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,-գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217083922915962&id=1405208089

Կարդացեք նաև

Back to top button