
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը շարունակվում են արագ տեմպերով իրականացվել Կոտայքի մարզի համայնքներում:
Սուբվենցիոն ծրագրով Չարենցավանում մեկնարկել են բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները. տեղեկացնում է մարզի պաշտոնական կայքէջը:

Պայմանագրի արժեքը 50.270.000 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 22. 621.500 դրամ է (45%), իսկ 27.648. 500 դրամը (55%)՝ համայնքի ներդրումը: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա բարեկարգ և մաքուր բակային հատվածներ:




