ԿարևորՄշակույթ

Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն՝ արցախցի երգիչների հետ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված նրա 80-ամյա հոբելյանին:

Համերգին, որին մասնակցում են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը եւ մեներգիչները, առաջին անգամ կհնչի «Հեյ Արցախ» նոր երգը:

Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետներ։ Հայտնի և սիրված երգից են «Հայի աչերը», «Հայրենի երկիրը»:

Կարդացեք նաև

Back to top button