ԿարևորՀասարակություն

ՀՀ Վարչապետը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ վարչապետը Մոսկվայում պարգևատրել է «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Վարչապետը նշել է, որ իր համար շատ մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին նման շքանշան հանձնելը: «Կարծում եմ, որ այս շքանշանը շատ դիպուկ բնորոշում է հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ Նիկիտա Սիմոնյանի ունեցած վաստակը: Խոսքը ֆուտբոլի մասին չէ, քանի որ «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը»,- ասել է Փաշինյանը և հույս հայտնել առաջիկայում տեսնել «Արարատ-73»-ի մարզչին Հայաստանում:

Կարդացեք նաև

Back to top button