
The Independent պարբերականը հրապարակել է աշխարհում ամենագեղեցիկ խորհրդարանների շենքերի տասնյակը, որում Հայաստանի Ազգային ժողովի շենքը գրավել է 4-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ Ալան Ֆոլդսը թվիթերում ներկայացրել է աշխարհի 193 երկրների խորհրդարանների շենքերը, որոնցից Independent-ն առանձնացրել է 10 ամենագեղեցիկները։
ԱԺ շենքի ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է:
Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին, իսկ կառուցման աշխատանքները մեկնարկել են 1948 թվականին և ավարտվել են 1950 թվականին:
Առաջին տեղը զբաղեցրել է Հունգարիայի խորհրդարանը։




