ԿարևորՀասարակություն

«ՆՈՒԲԱՅԻ ՍԻՐՏԸ». հատուկ ցուցադրություն՝ Երևանում

«Բարեփոխելով աշխարհը» խորագիրը կրող հեռուստահաղորդումների եւ կինոյի փառատոնում, որը Երևանում կմեկնարկի հոկտեմբերի 15-ին, հատուկ ցուցադրությամբ կներկայացվի Քենեթ Քարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմը: «Մոսկվա» կինոթատրոնում նախատեսվող ցուցադրությանն իրենց մասնակցությունը կբերեն ֆիլմի գլխավոր հերոս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան եւ ֆիլմի ռեժիսոր Քենեթ Կարլսոնը։

«Նուբայի սիրտը» պատմություն է ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով անձնուրաց ծառայում է Սուդանի` պատերազմից ավիրված, Նուբա լեռներում բնակվող մոռացված մարդկանց կարիքներին։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմը բառացիորեն ոգեշնչել է շարժում, որը միտված է փրկել կյանքեր։ Այն հավաքել է գրեթե 600,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, որից ամբողջ 100%-ն ուղղվել է բժշկական պարագաների ձեռքբերման, անձնակազմի ուսուցման եւ Սուդանի հարավում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի այլ կարեւորագույն կարիքների հոգման համար։

Ֆիլմի ժողովրդականությունը ճնշում է գործադրել Սուդանի նախագահ, ռազմական հանցագործ Օմար Հասան ալ Բաշիրի վրա։ Դիտելով «Նուբայի սիրտը»՝ նա հայտարարել է. ««Նուբայի սիրտը» Նուբայի լեռներում և Կապույտ Նեղոս նահանգում հրադադարի հիմնական պատճառն է»։

Կարդացեք նաև

Back to top button