
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաշալի լուր !!! Վերջին 30 տարվա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրը Արմավիր քաղաքում. 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կապիտալ վերանորոգվելու է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը (Հ17 ճանապարհ): Ճանապարհի երկարությունը 2070 մետր է»:




