ԿարևորՀասարակություն

Ոստիկանության զորքերի հերթափոխը ճանապարհվեց դիրքեր

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։
Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Դիմելով ներկաներին Արման Սարգսյանը նշել է, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։
Ավանդույթի համաձայն ոստիկանները մեկնելուց առաջ աղոթել ու երդվել են։Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնել են Տավուշ՝ նվիրական առաքելության։

Կարդացեք նաև

Back to top button