ԿարևորՀասարակություն

Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ, արդեն վաճառքում է

Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության»  բեսթսելերի հայերեն տարբերակը վաճառքում է: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է հեղինակը:

«Հպարտ եմ ազդարարել, որ գիքս Հայաստանում վաճառքի է հանված (հայերենով !!!)»,- գրել է նա:

Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Նախաձեռնության հեղինակը «Կարապ» ընկերությունն է: «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 18:00, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում:  

Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկնում է Օհանյանի՝ Հայաստան այցի հետ, և հեղինակը սիրահոժար համաձայնել է ոչ միայն պարզապես ներկա գտնվել շնորհանդեսին, այլև մոտ 20 րոպեանոց ոգեշնչող ելույթով հանդես գալ:

Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը:

Կարդացեք նաև

Back to top button