
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Եվրասիական բարձրագույն տնտեսական միության խորհրդի նիստին մասնակցած Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի նախագահների եւ Սինգապուրի վարչապետի հետ լուսանկարը:
« Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նախագահական նստավայրից հյուրերն ուղևորվել են «Թումո» կենտրոն, որտեղ նախատեսված է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովը։




