
Վարչապետ Նիկոլ Փաշինյանյանը մեկնել է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։
Իր ֆեյսբուքի էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից գրառում կատարել․ «Բարի թռիչք»։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:
Երեկ վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսից մեկնել էր Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ հանդիպել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:




