
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Ալեքսանյանի հետ․
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։
Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումն Արթուրը կկայացնի վաղն առավոտյան՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։
Իմ և ձեր անունից Ճերմակ արջին հայտնեցի, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը, բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի վաղը, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում Օլիմպիական խաղերն են։
Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դո՛ւխով»։




