ԿարևորՀասարակություն

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

«23 ամյա զոհված զինվորականը ծառայում է Գյումրիում տեղակայված 102 ռուսական ռազմաբազայում»,- նշել են քննչական կոմիտեից՝ ընգծելով, որ քրեական գործ է հարուցվել եւ նախաքննություն է ընթանում:

Ռազմակայանը ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա:

2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին:

Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչեւ 2044թ.: Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: 

Կարդացեք նաև

Back to top button