
ՀՀ զինված ուժերը «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենաներ են ստացել Ռուսաստանի Դաշնությունից։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը բեռնատարների լուսանկարներ է հրապարակել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում եւ գրել՝ օրը լավ լուրով սկսենք։




