ԿարևորՀասարակություն

Հայաստանում նշվեց գիտելիքի եւ դպրության օրը

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Այսօրվանից Հայաստանի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում սկսվում է ուսումնական տարին։

Գիտելիքի օրը Հայաստանում որպես տոնական օր է սահմանված՝ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:

Հայաստանի հանրակրթական դպրոց կհաճախեն շուրջ 42 հազար առաջին դասարանցի։

Հայաստանի կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները վաղ առավոտից այցելում են դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին և աշակերտներին մեկնարկող ուսումնական տարվա առթիվ:

Սեպտեմբերի 1-ի առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի դպրոց՝ շնորհավորելու գիտելիքի եւ դպրության օրը։

«Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով», գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Կարդացեք նաև

Back to top button