
Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ շարունակում է ընթանալ վերջին տեղում: Նա ունի 3,5 միավոր: Առաջատարներն են Դինգ Լի Ժենը և Յան Նեպոմնյաշչին, ովքեր ունեն 5,5 ական միավոր: Այսօր՝ նախավերջին տուրում, Արոնյանը սպիտակներով մրցելու է հենց Դինգ Լի Ժենի հետ:




