ԿարևորՏեսանյութեր

Տավուշի հնարավորությունները ոչ ստանդարտ տուրիզմի ոլորտում

Տավուշն ունի ներդրումային լայն հնարավորություններ, հատկապես տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում։ Մարզի 27 սահմանամերձ բնակավայրեր արտադրությունների համար ազատված են հարկային բեռից՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է Տավուշ այցելած Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, որը մարզում է ԱՄՆ-ից ժամանած Ավետիս Դավթյանի հետ:

Ամերիկահայ գործարարը ցանկանում է ներդրումներ կատարել մարզում։ Մարզպետը նշել է, որ տուրիզմի զարգացումը պետք է համադրել տնտեսական այլ հնարավորությունների հետ, ինչպես, օրինակ, էթնոգրաֆիկ տուրիզմը, որն ըստ էության ինտելեկտուալ, հետազոտական տուրիզմ է։

Մարզում կարելի է զարգացնել ոչ ստանդարտ տուրիզմը։ Իսկ Իջևան քաղաքում, հանքային ջրերի հենքի վրա, լայն հնարավորություններ կան հատկապես վերականգնողական առողջարանային տուրիզմի զարգացման համար։

Քննարկվել են գյուղատնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորությունները, մասնավորապես, եկամուտների տեսանկյունից, հողի արդյունավետությունը բարձրացնելու խնդիրները։

Անդրադարձ է եղել նաև միգրացիայի հարցերին։ Նշվել է, որ “Վերադարձի” ծրագիրը նախատեսում է առաջիկա մի քանի տարում առնվազն 5000 ընտանիքի վերադարձ հայրենի բնակավայր։

Կարդացեք նաև

Back to top button