ԿարևորՀասարակություն

Իսկական սթրիթ արտ՝ Երևանի կենտրոնում

Երևանի բնակիչներն ու հյուրերն իսկական սթրիթ արտ կարող են տեսնել կենտրոնական փողոցներից մեկում` Կասկադի հարևանությամբ գտնվող Իսահակյան փողոցում։  Քաղաքում այսուհետ գործում է սթրիտբոլի առաջին նկարազարդ խաղադաշտը՝ Cascade Art Playground-ը: Այն նախատեսված է նաև բակային ֆուտբոլի համար:

Նախաձեռնության հեղինակ, Jet Set ընկերության արտ տնօրեն Պետրոս Ծամերյանն իր ֆեյսբուքյան էջում հույս է հայտնել, որ  Cascade Art Playground-ը նմանատիպ այլ նախագծերի սկիզբ կդառնա:

Նախագծի համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագյուլյանն է: Նկարազարդումն իրականացրել է Մոլդովայից հրավիրված սթրիտ արտիստ Դմիտրի Պոտապովը, որին օգնել է ՌԴ-ից ժամանած Էդուարդ Հովսեփյանը: Դաշտի մակերեսը կազմում է մոտ 400 քառ. մ, նկարազարդման վրա ծախսվել է 150 լ ներկ և 7 օր: Նախագծի ֆինանսավորմանն աջակցել է Awesome Foundation Yerevan-ը:

Կարդացեք նաև

Back to top button