ԿարևորՀասարակություն

Լարված իրավիճակ ՝ Բաղրամյան պողոտայում

Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն ու բնապահպանները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ:  Նրանք որոշել են հանրային քննարկում սկսել խորհրդարանի այգում, ինչը անել չի հաջողվել, քանի որ ոստիկանները փակել են այգու դարպասները:

Դարպասների փակելը  ոստիկանները բացատրել են խորհրդարանի   շենքի պահպանման անվտանգության հատուկ ռեժիմով, ինչը ակցիայի մասնակիցները  հակաօրինական և ոչ իրավաչափ գործողություն են  համարել:

Ի նշան բողոքի՝ նրանք փորձել են փակել Բաղրամյան պողոտան, ոստիկանները սակայն, թույլ չեն տվել:

Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիային նախորդել է վարչապետի հետ ջերմուկցիների, բնապահպանների ու Ամուլսարի շահագործման դեմ պայքարող  ակտիվիստների հանդիպումը:   Քննարկման արդյունքներից  բնապահպանները գոհ չեն: Կառավարությունը գտնում է, որ որևէ հիմք չկա  կասեցնելու  «Լիդիանի»  գործունեությունը»՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո  ասել էր փաստաբան  Նազելի Վարդանյանը, իսկ վարչապետի  մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել էր, որ թեև հանքի շահագործումը կասեցնելու հիմքեր չկան, բայց դա չի նշանակում, որ Ամուլսարը կշահագործվի:

Կարդացեք նաև

Back to top button