
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում շարունակվում են Գյումրիի փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Գյումրիի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս օրերին աշխատանքներն ընթանում են Սայաթ Նովա, Գերցեն փողոցներում, Հայուհու հրապարակում: Ծրագրի շրջանակում 12 փողոց մինչև տարեվերջ հիմնահատակ վերանորոգվելու է:

Գյումրին պատրաստվում է նաև իր տոնին: Այս տարի Գյումրու օրը կնշվի օգոստոսի 25-ին։ Ամեն տարի տոնը նշվում էր աշնանը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին, սակայն առաջին անգամ գյումրեցիները քաղաքի օրը կտոնեն ամռանը։

Այս տարի միջոցառումները կանցկացվեն «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։




