ԿարևորՀասարակություն

Հրապարակման աղբյուրները ներկայացված չեն, դժվար է մեկնաբանել. փոխվարչապետ

Դժվար է ասել, թե որքանով է BBC-ի վերջին հրապարակումը համապատասխանում իրականությանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին ՝ լրագրողներին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով հրապարակված տեղեկությունները, որոնց համաձայն Սամվել Կարապետյանը աջակցել է Երևանում ցույցերի զինված ճնշմանը։

«Այդ հրապարակման մեջ սկզբնաղբյուրները ներկայացված չեն։ Այդ պատճառով էլ ներկա փուլում դժվար է մեկնաբանել, թե որքանով է այդ հրապարակումը համապատասխանում իրականությանը»,- նշել է փոխվարչապետը։

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել էր 2008թ․ մարտի 1-ի գործին։ Հոդվածի հեղինակները նախաքննության ընթացքին վերաբերող ուշագրավ մանրամասներ էին ներկայացրել, նկատելով, որ գործը քաղաքական մեծ նշանակություն ունի  և հիշեցնելով, որ գործին առնչություն ունեն նախկին նախագահներ, պատգամավորներ և զինվորականներ:  

Հոդվածում նշվում է, որ լրատվամիջոցը ստացել է նախաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն: 

Կարդացեք նաև

Back to top button