Միջազգային

Վրաստանը մերժել է Ռուսաստանի առաջարկը

Վրաստանը մերժել է Ռուսաստանի առաջարկած ուժի չկիրառման մասին  փաստաթուղթը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Ժնևում հանդիպումից հետո հայտնել է, որ  ուժի չկիրառումը Անդրկովկասի հարցերով ժնևյան քննարկումների առանցքային խնդիրներից է, սակայն մի կողմից Թբիլիսիի, մյուս կողմից՝ Սուխումիի և Ցխինվալիի միջև ուժի չկիրառմանն իրավական հիմքերն ապահովող փաստաթղթի քննարկումներն անարդյունավետ են եղել:
Կարասինի խոսքով՝ Վրաստանն ինչպես նախկինում, այս անգամ էլ պնդել է Ռուսաստանի կողմից ուժի չկիրառման միակողմանի պարտավորության ստանձնման անհրաժեշտությունը։

Back to top button