ԿարևորՏնտեսական

Հարկային արտոնություն «Ոսկե Կար»-ին

ՀՀ կառավարության այսօրվա  նիստում հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը հումքի ձեռքբերման համար կիրականացնի 2 մլրդ դրամի ներդրում:

Նախատեսվում է ներկա 151 աշխատատեղերը ծրագրի շրջանակում ավելացնել ևս 60 նոր աշխատատեղով՝ 111,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.75 մլրդ դրամ, որից 3.37 մլրդ. դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 712.5 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.987 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158.1 մլն դրամ:

Կարդացեք նաև

Back to top button