
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Գյումրիում ստեղծված ծրագրերը, որոնցով լուծումներ են տրվել բարդ խնդիրներին:
«Գյումրիում հիմնադրված gHost Services LLC ընկերությունը արհեստական բանականության ալգորիթմների միջոցով ամբողջ աշխարհում օգնում է օնլայն առևտրով զբաղվող ընկերություններին լուծել ապրանքաշրջանառության և լոգիստիկ բարդ խնդիրներ», — գրել է նախարարը։
Նա անդրադարձել է նաև Գյումրիում տեղակայված Digital Pomegranate ընկերության հավելվածին, որի միջոցով կարելի է հեռակառավարել Tesla ավտոմեքենան։
«Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգման հավելվածը ստեղծվել է Գյումրիում:
SONY ընկերության երաժշտական պրոդուկտների առցանց վաճառքը նույնպես կառավարվում այս ընկերության հավելվածի միջոցով»,- հավելել է նա:




