
2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով՝ այսօր կայացած կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասել է, որ Կառավարության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատվել է և քննարկման շրջանակներում որոշում է կայացվել, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:
«Նաև գիտենք, որ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը
Փորձ կարվի նաև միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են:
Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն:




