

2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը արդեն ներկայացվել է խորհրդարան: Փորձագետները տարբեր գնահատականներ ու բնորոշումներ են տալիս հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին:
Այս տարին առնաձնահատուկ է նրանով,որ խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմություն է, և հենց նրանցից է կախված՝ հաջորդ տարի գխավոր ֆինանսական փաստաթուղթ կունենա՞նք, թե՞ ոչ:
Փորձագետները պնդում են՝ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը համահունչ է տնտեսական զարգացումներին: Տնտեսագետ, ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հիշեցնում է ՝ վերջին տարիներին լարված իրավիճակ էր տնտեսությունում, ու բնական է, որ այն իրավիճակի արտացոլումն է:
«Կոնսերվատիվ, իրավիճակային բյուջե, սակայն, խնդիրների մեծ մասը ներառող ու լուծումներ առաջարկող բյուջե»,-Ատոմ Մարգարյանի բնորոշումն է:
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտոնի ՀԿ փորձագետ, տնտեսագետ ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը նկատել է հեղափոխական էյֆորիան այս բյուջեում արտացոլված չէ:
Ֆինանսական այս փաստաթղթի նախագիծը զերծ չէ ռիսկերից: Տնտեսագետները մատնանշում են արտաքին գործոնները՝ դրամավարկային պայմանների հնարավոր վատթարացում, ՌԴ-ում ոչ միայն պատժամիջոցների հնարավոր խորացում, այլ նաև՝ նավթի միջազգային գներ: Ներքին ռիսկերից նույնպես զերծ չէ բյուջեն:
Այս տարին առանձնահատուկ է նրանով,որ խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմություն է, և հենց նրանցից է կախված՝ հաջորդ տարի գլխավոր ֆիանսական փաստաթուղթ կունենաք, թե ոչ:
Կանխատեսվում է, որ 2020-ին ներքաղաքական իրավիճակն արդեն կայուն կլինի ու նախորդ տարվա համամասնությունները օգտագործելու կարիք չի լինի:




