Մշակույթ

Մահացել է Մոնսերատ Կաբալիեն. նրա համար «մեծ օրհնություն» էր Գանձասարում լինելը (լրացված)

տեղադրվել է ժամը 11։46- ին
լրացվել է ժամը 17։05- ին

Բարսելոնայում 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն: Երգչուհին սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: Ծնվել է 1933 թվականի ապրիլի 12-ին: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանն է 1994 թվականից: Նրա անունը վաղուց դարձել էր կատարելության, բարության խորհրդանիշ: 2013 թվականի ամռանը երգչուհին առաջին անգամ այցելեց Արցախ՝ հայտնվելով Բաքվի սև ցուցակում: 2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։

 

Լավագույն սոպրանո, բելկանտոյի անզուգական վարպետ, դիվա, պրիմադոննա. ահա այսպիսի խոսքերով էին բնութագրում ու մեծարում իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալիեին, ում անունը վաղոց դարձել էր կատարելության, մարդասիրության խորհրդանիշ:<<Պատահականություններ չեն լինում կյանքում, միայն օրինաչափություններ>>. ասում էր:  1965 –ին օրինաչափ էր նաեւ Նյու Յորքի Կարնեգի հոլում անհայտ երգչուհի Մոնսերատի փոխարինումը հիվանդության պատճառով համերգից բացակայող Մեռլին Խրոնին: Բեմի նոր տիրուհուն դահլիճը ծափահարեց շուրջ 20 րոպե: Այդպես մեկնարկեց նրա աստեղային ճանապարհը:

Ինձ շատ տպավորել ու ոգևորել է հատկապես Գանձասարը, սա քրիստոնեական երկիր է  և մեծ օրհնություն է այստեղ լինելը

Զուգերգերով նրա հետ հանդես են եկել համաշխարհային աստղեր, 1980-ականներին երգչուհին ալբոմ է ձայնագրել բրիտանական Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ: Ալբոմը ամենասիրվածներից մեկն էր։

Կյանքում ոչնչից չպետք է հրաժարվել, կյանքն աշխարհի ամենալավ համալսարանն է. Նման մտածողությամբ մարդուն իհարկե դժվար էր արգելել այցելել որևէ տեղ, այդ թվում նաև Արցախ: 2013-ի հունիսի իսպանացի լեգենդար օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի այցը Լեռնային Ղարաբաղ զայրացրել էր պաշտոնական Բաքվին: Երգչուհին հայտնվել էր Ադրբեջանի սև ցուցակաում:  Բայց դա քիչ էր անհանգստացնում  քրիստոնեության կղզյակում հոգու խաղաղություն գտած երգչուհուն:

Արցախյան այցի օրերին հարցազրույցներից մկում Մոնսերատ Կաբալյիեն խոստովանել էր. «Շատ շնորհակալ եմ նման ընդունելության համար: Ինձ շատ տպավորել ու ոգևորել է հատկապես Գանձասարը, սա քրիստոնեական երկիր է  և մեծ օրհնություն է այստեղ լինելը: Քրիստոնեությունը իմ հոգում է և շատ խորն է: Հրաշքի նման է այս ամենը, կարծես՝ անիրական:  Ամենահետաքրիքիրն այն է, որ տարածաշրջանում պահպանվել է քրիստոնեական այս կղզյակը: Սա ամենամեծ տպավորությունն է, որ ստացել եմ  երբևէ»:

Մոնսերատ Կաբալյեն համերգներով հանդես է եկել Երևանում ու Ստեփանակերտում: Հայ հանդիսատեսին ցնցել էր նրա կոմիտասյան Կռունկը ՝ հայերենով։

Չգիտեմ, թե որքան եմ ապրելու, բայց գիտեմ, որ մինչև կյանքիս վերջ իրականացնելու եմ մարդասիրական իմ առաքելությունը՝ ասել էր: Մոնսերատ Կաբալյեն հավատարիմ մնաց իր խոստմանը;

 

 

Կարդացեք նաև

Back to top button