Միջազգային

Անընդունելի է, երբ ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով

ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում  տեղի ունեցած Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին, միջազգային հանրությանն ի ցույց է դրել Ադրբեջանի կողմից  տարածվող ապատեղեկատվությունն ու ներկայացրել իրական պատմությունը:  ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը  ասել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և շարունակաբար ռազմական գործողություններ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախի հետ շփման գծում: Անընդունելի է, երբ ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով.

 

«Ադրբեջանի նախագահը աշխարհի բոլոր հայերին թշնամի է համարում և հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և շարունակաբար ռազմական գործողություններ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախի հետ շփման գծում:

Արցախի Հանրապետության ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին ժողովրդավարական հանրաքվեի միջոցով արդեն կայացրել է իր որոշումը, և նրանք ամեն իրավունքն ունեն ճանաչված լինելու` որպես անկախ պետություն: Դա իրենց ընտրությունն է, և որևէ մեկը չի կարող ստիպել նրանց անել հակառակը: Չմիավորման շարժման անդամների մեծ մասն ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ է անկախացել:

Այն ամենն ինչ ասում են Ադրբեջանի ներկայացուցիչները սուտ է և կեղծիք»:

Կարդացեք նաև

Back to top button