
Այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին հավաքվել Երևան Արմավիր երթուղին սպասարկող կազմակերպության սեփականատերն ու վարորդները: Նրանք շենքը շրջափակել էին Երևան Արմավիր երթուղին սպասարկող երթուղայիններով: Երթուղին սպասարկող «Գալակտիկատրանս» ընկերության սեփականատեր Շուշան Խաչատրյանը պնդում է, որ ներդրումներ է կատարել,սակայն, տրանպորտի, կապի ու ՏՏ նախարարությունը իրենց համարանիշեր չի տալիս, որպեսզի կարողանան սպասարկում իրականացնել:
«Չեմ կարծում, որ Երևան Արմավիր երթուղու խնդիրը լուծում չունի»,- այսօր Ռադիլուրին պարզաբանել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը: Նրա խոսքով, որպես տրանսպորտի քաղաքականություն իրականցնող մարմին չեն կարող անհատական լուծումներ տալ: Աշոտ Հակոբյանն ընդգծել է՝ պետք է տանք լուծումներ, որոնք կբավարարեն և տնտեսվարողին, և ուղևորին, և մյուս փոխադրողներին : Տրանսպորտի նախարարի պարզաբանմամբ, տնտեսվարողն իմանալով միասնական երթուղային ցանցին անցնելու մտադրության մասին, փորձում է ավելացնել մեքենաների քանակը: Հակոբյանը ընդգծել է, որ նոր մրցույթներ չեն հայտարարում, ծառայությունների մատուցման ժամանակավոր սպասարկման հնարավորություն են տալիս նախարարի հրամանով:
«Փորձում է առկա 4 ավտոբուսների մրցույքով շահած քանակը դարձնել 20 ավտոբուս: Ժամկետը մինչև 2022թվականն է: Մենք այստեղ կաշկանդվելու ենք, չենք կարողանալու որևէ մրցույթ իրականացնել: Եթե տնտեսվարողը ինքնակամ թողնում է իր կողմից սպասարկող երթուղին, դա միանշանակ հիմք է օրենքով սահմանված կարգով լիցենզիայից զրկելու: Բայց մենք չենք ուզում պահի տակ որոշումներ կայացնել, բայց նախազգուշացնում ենք նման տնտեսվարողներին, որ նման հնարավորություն կա, չանեն այնպես, որպեսզի գնանք այդպիսի քայլերի»:




