Հայաստանը մեկ ամսով կլցվի ֆրանսիական շնչով
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց հետո այս տարի առանձնահատուկ ձևով ու միջոցառումների հագեցած ցանկով կնշվի մեր երկրում ֆրանկոֆոնիայի միամսյակը, որը մեկնարկում է այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Էլեն Սեգարայի համերգով:
Ֆրանկոֆոնիայի հարցերով ԱԳ նախարարի խոհրդական դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը տեղեկացրեց, որ ավելի քան 350 մշակութային, կրթական միջոցառում է նախատեսված միամսյակի շրջանակներում: Կներկայացվեն ֆիլմեր, թատերական ներկայացումներ, կկազմակերպվեն համերգներ, կլինեն պոեզիայի ժամեր, բուհական միջոցառումներ։
Մի խոսքով՝ Երևանը և ողջ հանրապետությունը այս մեկ ամսվա ընթացքում կլցվի ֆրանսիական շնչով։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն շնորհավորեց հայերին Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալու կապակցությամբ, տեղեկացրեց, որ միամսյակի առիթով մշակութային տարբեր ծրագրի շրջանակներում Ֆրանսիայից Հայաստան կժամանեն հիմնականում երիտասարդ ֆրանսիացիներից կազմված 9 խմբեր:
Անրի Ռենոն նշեց «Մոսկվա» կինոթատրոնում Լուի դը Ֆյունեսի հիշատակին նվիրված երոկոյի կազմակերպումը։
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում միջոցառումներ նախատեսված են նաև հանրապետության մարզերում, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության արտացոլումն է։