
Անհավանական փրկություն Սև ծովում:
Ամուսնական զույգին՝ ռուս կնոջն ու հայ տղամարդուն, որոնց նավակը քշել է բաց ծով, փրկել է հունական տանկերի անձնակազմը, որի նավապետի անունը Քրիստոս է:
Զույգը ծովում անցկացրել է հինգ օր՝ արդեն կորցնելով փրկվելու հույսը: Նավակը դիմակայել է բնության արհավիրքների, քամու և փոթորկի, ամուսինները փորձել ենխուճապի չմատնվել և ապավինել հրաշքի:
Փրկությունից հետո նրանք պատմել են, որ միակ բանը, որ կարող էին անել, աղոթելն է եղել և պատահական չեն համարում, որ հենց Քրիստոսն է նրանց փրկել:
Լուրը հայտնող newsru.com-ը գրում է, որ կինը Ռուսաստանի քաղաքացի է, տղամարդը՝ Հայաստանի:




