
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է աշնանը Վաշինգտոն այցելել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսը։
«Նախագահ Թրամփը Ջոն Բոլթոնին խնդրել է աշնանը նախագահ Պուտինին Վաշինգտոն հրավիրել»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հնարավոր այցի քննարկումներն արդեն սկսվել են։




