
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակը, խնդրի կարգավորման շուրջ միջնորդների ձեռնարկած քայլերը, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներդրումը խաղաղ բանակցություններում:
Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին՝ արժանանալով Հայաստանի քննադատությանը:




